«Խոշորացված համայնքի նոր ընտրված ղեկավարը ՔՊ-ական է». եղեգնուտցիները բողոքի ակցիա են իրականացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ փետրվարի 15-ին, եղեգնուտցիները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում են, որ Եղեգնուտի համայնքի ղեկավար նշանակվի ժողովրդի կողմից առաջադրված անձը՝ Գասպար Հակոբյանը:

«Մենք ցանկանում ենք, որ այդ երիտասարդ կադրը լինի համայնքի ղեկավարը: Իսկ այն անձը, որը հիմա ղեկավարն է, գրեթե, չենք ճանաչում: Ղեկավարի համար կա երեք թեկնածու, որոնցից մեկը մեր առաջադրածն է, երկրորդը Համլետը, որին առաջադրել է նախկին համայնքապետը, երրորդն էլ Ռոմանն է՝ առաջադրված վերևներից»,- նշեց բողոքի ակցիա մասնակիցը:

Նա ասաց, որ համայնքի նոր ղեկավարին հանդիպել են և ասել, որ առաջադրում են Գասպարի թեկնածությունը, սակայն դրական որևէ պատասխան չեն ստացել. «Խոշորացված համայնքի նոր ընտրված ղեկավարը կուսակցական է՝ ՔՊ-ական, այդ պատճառով է, որ ուզում ենք մեր ձայնը լսեն: Ընտրությունները ավարտվել են դեկտեմբերի 5-ին, սակայն մեր կարծիքը դեռ հաշվի առնող չկա»,- ասաց ցուցարարը:




Լրահոս