![](https://armlur.am/wp-content/uploads/2022/02/274008759_664549428136243_3822367616567303003_n.jpg)
Երեւանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի 10 եւ 10/1-րդ շենքերի բնակիչները հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում: Նշենք, որ նշված երկու շենքերն էլ 4-րդ կարգի վթարային են, իսկ փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո այդտեղ ապրելը դարձել է կյանքի համար խիստ համար վտանգավոր:
ArmLur.am-ի հետ զրույցում բնակիչները պատմեցին, որ երկրաշարժի հետեւանքով մասամբ փլուզվել է 4-րդ նրբանցքի 10 շենքի պատը, որից հետո փրկարարները ժապավենով սահմանազատել են տարածքը։
Հ. Գ. Քիչ առաջ Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի 10 շենքի բնակիչներն ահազանգեցին մեր խմբագրություն և հայտնեցին, որ նորից շենքի պատը փլուզվել է:
Ս.Հ., Հ.Հ.