ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Արարատի մարզում

 

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի՝ Հրազդան կամրջի տակով անցնող Սեւջուր գետի մեջ դի կա։

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ անչափահասին կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձին կենսաթոշակ նշանակելու համար ով պետք է դիմի կենսաթոշակ նշանակող մարմին:

Աիդա Պետրոսյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ մինչեւ 14 տարեկան անչափահաս անձին կենսաթոշակ նշանակելու համար նրա հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում գրավոր դիմում է ներկայացնում ծնողը (որդեգրողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն): Եթե անչափահաս կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձի օրինական ներկայացուցիչը համապատասխան կազմակերպությունն է (մանկատունը կամ հոգեբուժարանը), որտեղ գտնվում է անչափահաս կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձը, նրան կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը կազմակերպության գտնվելու վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում այդ կազմակերպության ղեկավարը կամ նրա լիազորած անձը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 14 տարեկան անձն իրավունք ունի կենսաթոշակ նշանակելու համար դիմել անձամբ:

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ փաստաթղթեր են ներկայացվում ծննդի պետական գրանցման համար։

Սերինե Խաչատրյան (38 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ծննդի պետական գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել՝ 1) ծննդի մասին բժշկական փաստաթղթի քաղվածքը, 2) եթե երեխայի ծնողները ամուսնության մեջ են, ապա ծնողների ամուսնության պետական գրանցումը հավաստող փաստաթուղթը կամ ամուսնության ակտային գրանցման տվյալները, 3) երեխայի ծնողի մահվան դեպքում՝ մահվան պետական գրանցումը հավաստող փաստաթուղթը կամ մահվան ակտային գրանցման տվյալները, 4) երեխայի ծնողների ամուսնալուծության դեպքում՝ ամուսնալուծությունը հավաստող փաստաթուղթը կամ ամուսնալուծության ակտային գրանցման տվյալները, 5) երեխայի ծնողների անձը հաստատող փաստաթղթերը:

Բժշկական հաստատությունից դուրս եւ առանց բժշկական օգնության տեղի ունեցած ծննդի դեպքում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված փաստաթղթի, դիմողը ներկայացնում է նաեւ՝ 1) երեխայի մոր անձը հաստատող փաստաթուղթը, 2) երեխայի կենսաբանական մայր հանդիսանալու ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշումը, 3) երեխայի տարիքն ու սեռը հաստատող փաստաթուղթը՝ տրված բժշկական կազմակերպության կողմից կամ երեխայի գտնվելու (բնակվելու) վայրի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի կողմից: 4. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների միջոցով տեղի ունեցած ծննդի դեպքում ներկայացվում են նաեւ փոխնակ մոր հետ կնքված պայմանագիրը եւ ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշումը:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծննդի պետական գրանցմամբ երեխային տրվում է նրա առաջին փաստաթուղթը, որի միջոցով երեխան օգտվում է իր իրավունքներից՝ բժշկական ծառայություններից, միանվագ նպաստից, սոցիալական տարբեր ծրագրերից եւ այլն:

 




Լրահոս