![](https://armlur.am/wp-content/uploads/2021/12/4-verev-zinvorner-geriner.jpg)
Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում հակառակորդի զինծառայողները փետրվարի 15-ի ժամը 16:15-ի սահմաններում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենի գնդակից վիրավորվել է ԱՀ Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանը:
Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության ն ՛իպմճչչախարարությունը, վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր:
«Միջադեպի առնչությամբ անմիջապես համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գոտու տվյալ հատվածում կայուն է: