
Փետրվարի 15-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների, ԱԺ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։
Քննարկվել են փետրվարի 16-ին կայանալիք ԱԺ հերթական նիստի օրակարգային հարցերը։
Նիստի քննարկմանն է ներկայացվում «Բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Օրակարգում ներառված են նաև պատգամավորական հայտարարություններ։
Խորհրդակցության ավարտին ԱԺ նախագահը հայատարարել է, որ վաղը՝ փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, հրավիրվելու է ԱԺ հերթական նիստ։