Հայաստանի կրթության պետական ծրագիրը դրվեց քննարկման. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Իսկ ինչու է հիմա նման նախագիծ ներկայացվել:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ կրթության ոլորտի զարգացման նախորդ պետական ծրագիրն ընդունվել է 2011 թվականին 2011-2015 թվականների համար: Կրթության զարգացման հաջորդ պետական ծրագիրը մշակվել և ՀՀ կառավարություն էր ներկայացվել 2017 թվականին, որից հետո այն վերադարձվել էր լրամշակման:

Եվ ահա նախարարությունից հայտնում են, որ ներկայումս հետպատերազմյան իրադրությունը և Քովիդ-19 համավարակի հետևանքով առաջացած մարտահրավերներն անխուսափելի են դարձնում կրթության ոլորտի վերափոխման ու նոր ուղեգծերի սահմանման անհրաժեշտությունը, և դրանք զարգացման պետական ռազմավարական փաստաթղթով ամրագրելը:

Միաժամանակ «Պետական ծախսեր» բաժնի 3-րդ պարբերությամբ  սահմանված է, որ ծախսերի նպատակայնության բարձրացման առումով անցում է կատարվելու ռազմավարական պլանավորման. վերանայվելու են առկա ռազմավարությունները, վերջիններս և մշակվելիք ռազմավարական բոլոր փաստաթղթերը համակցվելու են ՀՀ Կառավարության հնգամյա ծրագրերի, միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և ամենամյա ծրագրային բյուջեի հետ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս