ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի կոպիտ խախտումներ են հայտնաբերվել անհատ ձեռնարկատեր Մանվել Համբարձումյանին պատկանող լավաշի արտադրամասում (քաղաք Ջերմուկ):
Մասնավորապես՝ մաքուր և նորոգված չեն եղել արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը, նախատեսված չեն եղել համապատասխան տարածքներ աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար, լվացարանները ապահովված չեն եղել հոսող տաք և սառը ջրով, չեն ձեռնարկվել միջոցներ կենդանիների ու միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու ուղղությամբ, նաև՝ չի եղել աշխատողների համար նախատեսված հանդերձարան:
Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ: