ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երթուղային ավտոբուսները Մաշտոցի պողոտայում երթևեկում են հանդիպակաց գոտիով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հետհեղափոխական Հայաստանի քաղաքային իշխանությունն առիթը բաց չի թողնում պարծենալու, թե լուծել է հանրային տրանսպորտի հարցը: Բայց արդյո՞ք լուծել է: Եթե կարծում եք, որ մի քանի հատ ավտոբուս եւ միկրոավտոբուս հանրապետություն բերելով, հանրային տրանսպորտի հարցը լուծվել է, ապա շտապենք ձեզ հիասթափեցնել, այդպես չէ:

ArmLur.am-ի տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես է քաղաքային տրանսպորտը Մաշտոցի պողոտայում երթեւեկում հանդիպակաց գոտիով: Ի դեպ, մեր տեսախցիկը արձանագրել է ընդամենը այս երկու ավտոբուսները, բայց ուղեւորները կփաստեն, որ մեր հանրային տրանսպորտի վարորդներն ինչպես ուզում են, այնպես էլ վարում են: Սովորաբար պարեկային ծառայության պարեկների պակաս Մաշտոցի պողոտայում չկա, թե ինչու են աչք փակում նման երեւույթների վրա, անհասկանալի է:

Բայց մեկ հորդոր Երեւանի քաղաքապետին ու իր թիմին՝ հանրային տրանսպորտի պարկը թեթեւացնելը դա միայն բարեփոխում չէ: Մի բավարարվեք դրանով. ուշադրություն դարձրեք նաեւ վարորդների վարքին, թե ինչպես են ուղեւորափոխադրում իրականացնում. Հեռախոսն ականջներին, ծխախոտը բերաններին, մեկը մյուսին վազանց անելով: Չենք խոսում վարորդների հագուստի, չսափրված լինելու, տարական հիգիենայի բացակայության մասին: Վարորդնե՛ր, դուք շատ հեռու եք Միխայել Շումախերից, սթափվեք, ի վերջո ուղեւոր եք փոխադրում: Հուսանք՝ Երեւանի քաղաքապետարանին մեր տեսանյութը կստիպի աշխատել:

Ս.Հ.




Լրահոս