Խոյ
Օրը ձեզանից պահանջում է մեծ կենտրոնացում, ուշադրություն: Միայն այդ դեպքում դուք պատվով դուրս կգաք ձեզ վրա դրված պարտականություններից:
Ցուլ
Փորձեք խնայել նյարդերը, քիչ հուզվել ու բարկանալ, որքան էլ որ օրը խոստանում է լարված ընթացք: Իսկ երեկոյան հաճելի անակնկալը չի բացառվում:
Երկվորյակ
Դուք ունակ եք դեպքերը մի քանի քայլ առաջ տեսնել, օգտվեք այդ շնորհից ու փորձեք կանխատեսել ու կանխորոշել նաև ձեր հետագա քայլերը:
Խեցգետին
Սիրային հարցերում որոշ խնդիրներ կառաջանա, դուք և ձեր սիրելին կվիճեք ինչ-որ աննշան բանի շուրջ և եթե դուք չմարեք վեճի կրակը, այն կարող է լուրջ հետևանքներ ունենալ:
Առյուծ
Օրը այնքան էլ լարված չի լինի, իհարկե աշխատավայրում մի փոքր կհոգնեք, բայց երեկոյան հաճելի զբոսանքը կթոթափի հոգնածությունը:
Կույս
Այսօր կարևոր օր է գործնական առումով, ամեն ինչ կախված է ձեզնից և այն բանից, թե ձեզ ինչպես կդրսևորեք:
Կշեռք
Վաղուց մտածում եք մի բանի շուրջ, որը չեք համարձակվում իրագործել, այժմ ժամանակն է լուրջ մտածել այդ նախագծի մասին, քանի որ շատ հավանական է, որ կհաջողեք:
Կարիճ
Այսօր ձեզ շատ թարմ ու էներգիայով լի կզգաք, օգտագործեք պահը ու ավարտին հասցրեք կիսատ գործերը:
Աղեղնավոր
Այսօր փորձեք հանգստանալ, զբոսնել մաքուր օդին, ձեզ թարմ օդը չի խանգարի, քանի որ վերջին օրերը ձեզ համար բավական լարած են եղել:
Այծեղջյուր
Շատ հաջող ժամանակ է ընտանեկան հարաբերություններն ամրապնդելու համար, եթե սիրելիի հետ կոնֆլիկտ ունեք, այն անպայման կհարթվի:
Ջրհոս
Սիրային հարցերում ամեն ինչ մի փոքր խճճված է, դուք էլ չեք հասկանում՝ ինչ եք ուզում, բայց ժամանակն է կարգի բերել մտքերը:
Ձկներ
Պատահականությունների ու ճակատագրի վրա հույս մի դրեք, դուք ինքներդ փորձեք կառավարել ձեր մտքերն ու գործերը, հակառակ դեպքում ձեզ մոտ ոչինչ չի ստացվի: