Դիլիջանի ոլորաններում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Ստեփանավանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Դիլիջանի ոլորաններում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:




Լրահոս