Թմրանյութն ու պարագաներ պահել են մեքենայի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

եմբերի 18-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները թմրանյութ պահելու կասկածանքով բերման են ենթարկել 43-ամյա Հրայր Թ.-ին` իր ՎԱԶ-21013 մակնիշի ավտոմեքենայով, և ուղևոր` 45-ամյա Կարեն Թ.-ին:Զննությամբ ավտոմեքենայի առջևի աջ նստելատեղի տակից հայտնաբերվել և առգրավվել է սպիտակ գույնի պոլիէթիլենի տոպրակ, որի մեջ առկա էին 3 ներարկիչ, ներարկիչի 7 ասեղ, դիմեդրոլ տեսակի 7 դեղահաբ, 0,9 գ սպիտակ փոշու զանգված, 1,55 գ յուրահատուկ հոտով շագանակագույն գույնի ափիոն տեսակի թմրանյութին նմանվող զանգված, 50 գ շագանակագույն ապակե տարա` անգույն հեղուկով, ապակե տարայի թիթեղյա կափարիչ և սրճեփ:Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Ըստ Կարեն Թ.-ի բանավոր հայտարարության` վերը նշված առարկաները պատկանում են իրեն, զանգվածը թմրանյութ է և ինքը պատրաստել է ս/թ հունիսին Գորիս քաղաքում, իր կողմից աճեցրած կակաչի հումքից` ներարկման միջոցով օգտագործման համար:Կատարվում է հետաքննություն:




Լրահոս