Տեսչական մարմինը Բերդում հայտնաբերված բազմաթիվ խախտումների հիմքով դիմել է դատախազություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի NԿ801-Ա հրամանով Տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը տեսչական ստուգում է իրականացրել ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքում՝ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ. տեղեկացնում են ՔՏՀԱՏՄ-ից։ Ստուգման արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության պահանջների բազմաթիվ խախտումներ։

Մասնավորապես, համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննումից բացահատվել է, որ սեփականության իրավունքով քաղաքացի Վ. Ա․-ին պատկանող՝ 0.03041 հա մակերեսով էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության՝ տրանսպորտի գործառնական նշանակության հողամասում, որն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված է «Վիցի Գրուպ» ՍՊ ընկերությանը և մասամբ ընդհանուր օգտագործման (ճանապարհ) հողամասում առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության, առանց սեփականության վկայականում որևէ նպատակային նշանակության շինության տեսքով գրանցման ինքնակամ կառուցվել և գործում է հասարակական նշանակության կառույց՝ գազալցակայան։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը արձանագրված մի շարք խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։




Լրահոս