Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, որ համակարծիք է Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելու որոշմանը, ArmLur.am-ի հետ զրույցում նշում է. «Եթե ընդդիմադիրները մասնակցեին այդ աշխատանքին, ապա կստացվեր՝ լեգիտիմացնում են այն»:
Անդրադառնալով տեսակետին, թե նույն տրամաբանությամբ՝ ցանկացած հանձնաժողովի կամ նիստի մասնակցելով՝ լեգիտիմացնում են դա, մեր զրույցակիցն այսպես է արձագանքում. «Մինչև խորհրդարանական արտահերթ ընտրությունները մի շարք մարդիկ ասում էին, որ եթե ընտրություններում Փաշինյանը հաղթանակ տանի, ապա դա կշնակշի՝ ոչ միայն պատերազմի, դրա ելքի, այլ նաև նոյեմբերի 9-ից հետո եղած իրադարձությունների լեգիտիմիացում: Ու ամենացավալին այն է, որ անգամ 2021-ի ընտրություններից հետո բանակում շարունակվում են կորուստներ գրանցվել, գերավարման դեպքեր են լինում, երկրի սպառանլիքներն ավելացել են: Այսինքն՝ ոչ թե պարտվեցինք պատերազմում, ու ամեն բան կանգնեց, այլ ամենօրյա ռեժիմով շարունակվում են կորուստները:
Իհարկե, շարունակում է Վրթանեսյանը, կաև նաև հետևյալ պնդումը, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները Նիկոլ Փաշինյանի իշխանությունից անցնցում ազատվելու հնարավորություն էին, բայց ընտրության արդյունքները ցույց տվեցին՝ ընդդիմությանը դա անել չահոջղվեց: Ու ըստ երևույթին՝ ընտրությունն առիթ էր Փաշինյանի համար՝ լեգիտիմացնելու պատերազմը:
Ս.Վ.