Ինչ հայտարարագիր է ներկայացրել ՔՊ-ական պատգամավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը ներկայացրել է 2021 թվականի պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Պատգամավորը հայտարարագրել է, որ ունի 2008 թվականի արտադրության Toyota մակնիշի մեկ ավտոմեքենա: Բանկում ունեցած ավանդը կազմել է 50 հազար դրամ: Իսկ կանխիկ դրամը կազմել է 500 հազար դրամ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա հայտարարագրած եկամուտը՝ աշխատավարձն է եղել, որը կազմել է 700 հազար դրամ՝ ստացած Ազգային Ժողովից: Իսկ նրա հետ համատեղ բնակվող Թերեզա Նանոյանը հայտարարագրել է, որ ունի մեկ բնակարան, որի միանձնյա սեփականատերն է: Այն գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում եւ գնվել է 1973 թվականին: Նրա եկամուտը կազմել է 40 հազար դրամ կենսաթոշակը:

Ի դեպ, նշենք, որ Հռիփսիմե Հունանյանը բարձրագույն կրթություն չունի: Նա այսօր parliamentmonitoring.am-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստվում է բարձրագույն կրթություն ստանալ: «Փորձում եմ Ամերիկյան համալսարանում շարունակել իմ մասնագիտությամբ կրթությունը, բակալավրիատում: Դա մի քիչ ավելի ուշ, բայց հուսով եմ՝ ամեն բան լավ կլինի:

… 2015 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ եմ, մշտապես եղել եմ քաղաքական գործունեության մեջ: Բուժհիմնարկում աշխատել եմ 16 տարի, մասնագիտությամբ բուժքույր եմ, միշտ աշխատել եմ վերակենդանացման բաժանմունքներում: Շատ կարճ ժամանակ եմ աշխատել շարքային բուժքույր, միշտ եղել եմ ղեկավար անձ: Մշտապես լինելով քաղաքականության մեջ՝ ընդգրկվել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի ավագանու ցուցակում, հետո՝ խորհրդարանական ցուցակում»,- մեջբերում Հռիփսիմե Հունանյանի՝ parliamentmonitoring.am-ին տված հարցազրույւցից:

Ս.Հ.




Լրահոս