Կորոնավիրուսով վարակվելու 1723 նոր դեպք է գրանցվել, մահացել է 24 քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում փետրվարի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1723 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 411878 դեպքի:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2846177 վերջին մեկ օրում` 5734 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 18674 պացիենտ: Մեկ օրում ավելացել է 29-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 383 368 անձ` վերջին մեկ օրում 1668 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 24 քաղաքացի, մահացածների թիվը 8253 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1583 է:




Լրահոս