
Այսօր վաղ առավոտյան Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի բնակիչները փակել են Քարվաճառ ուղեւորվող ադրբեջանական ռազմական տեխնիկայի շարասյան ճանապարհը։
ArmLur.am-ի հետ զրույցում ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսյա Հակոբյանն ասաց, որ խաղաղապահների միջամտությունն արդյունք չի տվել, բնակիչները մնացել են անդրդվելի, իսկ թե ինչ հետեւանք այն կարող է ունենալ պատգամավորը դժվարացավ պատասխանել:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան