ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական շոուբիզնեսի ամուր ընտանիքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Հայաստանում սկսել են շատ ամուսնալուծվել, այնուամենայնիվ քիչ չեն նաեւ ամուր ընտանիքները: ArmLur.am-ն այս անգամ հատուկ իր ընթերցողների համար առանձնացրել է այն հայ հայտնիներին, որոնց ընտանիքներն ամուր են եւ ամուսնացած են արդեն 10 տարի եւ հուսանք, որ այն հարատեւ կլինի:

Այսպիսով, ովքեր են նրանք 

Սիրուշոյի եւ Լեւոն Քոչարյանի ընտանիքն արդեն 12 տարեկան է: Զույգն ամուսնացել է 2009 թվականին: Նրանք ունեն երկու զավակ: Սիրուշոն մշտապես ուշադրության կենտրոնում է եւ հաճախ է կիսվում սիրելիի հետ լուսանկարներով եւ հոլովակներով:

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը եւ Վահրամ Պետրոսյանն ամուսնացել են 2011 թվականին: Զույգը չնայած երկար տարիներ է ինչ միասին է, սակայն 2021 թվականին միայն ծնվեց նրանց առաջնեկը: Իսկ մինչ այս աստղային զույգը զբաղված էր շրջագայություններով եւ կարիերա ստեղծելով:

Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանն արդեն 10 եւ ավելի տարիներ միասին են: Զույգն ունի երկու երեխա: Չնայած երգչուհու եւ Ավո Խալաթյանի տարիքային մեծ տարբերությանը, նրանք անսահման երջանիկ են:

Դերասան, սցենարիստ Գարիկ Սեփխանյանի եւ Սյունէ Համբարձումյանի ընտանիքը նույնպես 10 տարեկան է: Զույգը չնայած հաճախ ընտանեկան լուսանկարներով չի կիսվում, այնուամենայնիվ նրանք նույնպես համալրում են նախանձելի զույգերի շարքը:

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ընտանիքն արդեն 10 տարեկան է: Դերասանուհին օրերս նշեց ամուսնության 10-ամյակը: Անահիտը մշտապես հպարտանում է իր երջանիկ եւ ամուր ընտանիքով, քանի որ ամուսնու հետ տարիքային ահռելի տարբերությունը չխանգարեց նրանց ստեղծել գեղեցիկ ընտանիք: Զույգն ունի 4 երեխա, երկու դուստր, երկու որդի:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս