Հայաստանի կառավարությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ, որի ընդունման դեպքում դատավորների կենսաթոշակը կավելանա:
ArmLur.am-ը քաղաքացիներից հետաքրքրվեց՝ ճիշտ որոշում է, թե ոչ: Տեղեկացնենք, որ խոսքը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ԱԺ ներկայացրած «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի մասին է:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է դատավորի, դատախազի, ինչպես նաև քննչական կոմիտեում, հակակոռուպցիոն կոմիտեում և պետական եկամուտների կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական համակարգված պայմանները սահմանել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով։
Մանրամասները՝ տեսանյութում:
Ս.Հ. Հ.Հ.