Այսօր՝ փետրվարի 17-ի գիշերը, Արցախում ու Հայաստանի Սյունիքի մարզում համատարած հոսանքազրկումներ են եղել, ինչն անհանգստացրել ու հարցեր էր առաջացրել բնակիչների մոտ:
ArmLur.am-ի հետ զրույցում թե՛ Արցախի, թե՛ Սյունիքի մարզի բնակիչներն ահազանգում էին՝ ինչպես է պատահել, որ համատարած ու միանգամից հոսանքազրկումներ են եղել:
Հարցը փարձեցինք Բարձրավոլտ էլեկտրական ցանցերից պարզել: Ընկերության մամուլի քարտուղար Լուսինե Հարությանը մեզ հետ զրույցում նշեց, որ խնդիրը տեխնիկական է եղել: Նա այլ մանրամասներ չհայտնեց՝ հորդորելով սպասել իրենց հաղորդագրությանը:
ԲԷՑ-ի նման պատասխանը, իհարկե, առոչինչ է երեկ գիշերը մթության մեջ անցկացրած սյունեցիների ու արցախցիների անհանգստության դիմաց:
Ս.Վ.