«44-օրյա պատերազմում զոհվածների աճյունների նույնականացումն ամբողջովին ավարտվել է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյունների նույնականացման գործընթացն ամբողջովին ավարտվել է: Այս մասին այսօր հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հայտնելով, որ այս պահին հետազոտման մեջ չկա որևէ փորձանմուշ:

Նախարարը նաև նշեց, որ կան նույնականացված մարմիններ, մասունքներ, որոնք դեռ հուղարկավորված չեն: Ստացվում է՝ ծնողները հրաժարվել են ընդունել դատաբժշկական կենտրոնում իրականացված հետազոտության արդյունքները։ Ըստ Քննչական կոմիտեի վերջին տվյալների, 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած է 199 զինծառայող և 21 խաղաղ բնակիչ, ընդհանուր առմամբ՝ 220 հոգի։




Լրահոս