ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Կարեն Հովհաննիսյանը հայտնեց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն: Իսկ ինչն է պատճառը:
«2015 թվականին հարուցված քրեական գործի շրջանակներում անհիմն կերպով կալանք է դրվել անհատ ձեռնարկատեր Վահան Սիմոնյանի ոսկյա եւ ադամանդյա զարդերի վրա՝ 6 միլիոն դրամ ընդհանուր արժեքով: Նշված գույքն օրենքի խախտմամբ պահատվության է հանձնվել ՀՀ Կենտրոնական բանկին մինչեւ քրեական գործի ավարտը: Քրեական գործի ավարտից անցել է շուրջ 2 տարի, սակայն ՀՀ Կենտրոնական բանկը հրաժարվում է վերադարձնել անհատ ձեռնարկատիրոջ գույքը՝ դրանով իսկ իր մասնակցությունն ունենալով անձին ապօրինաբար սեփականությունից զրկելու հակաօրինական գործողությանը:
Նշենք նաեւ, որ այդ գույքը որեւէ առնչություն չունի հանցագործության հետ եւ գույքի վրա կալանքը դրվել է ապօրինաբար՝ գույքի բռնագանձումը եւ քաղաքացիական հայցն ապահովելու նկատառումներից ելնելով, սակայն Սիմոնյանի վերաբերյալ գույքի բռնագանձման պարտավորություն առկա չէ, ինչպես նաեւ քաղաքացիական հայց չի հարուցվել»-հայտնեց Հովհաննիսյանը :
Մանրամասները տեսանյութում
Ք.Մ.