Ազգային ժողովը 2021 հունվարի 19-ին առաջին ընթերցմամբ ընդունեց հակակոռուպցիոն երկու առանցքային նախագիծ՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ Հակակոռուպցիոն կոմիտե եւ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու մասին օրենսդրական փաթեթները: Դրանք ներկայացրել էր կառավարությունը 2019թ. ընդունած Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում։
Գրել էինք, որ նոր ստեղծվելիք դատարանում նաեւ ցանկություն էր հայտնել լինել եւ, դեռ ավելին, ցուցակում ընդգրկված է եղել օրերս կալանավորված Բորիս Բախշիյանը, սակայն շաբաթը ուրբաթից շուտ է եկել, եւ դատավորը, ըստ էության, չի կանխատեսել, որ իրեն կալանավորելու են:
Ի դեպ, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կալանավորելուց հետո վերջինիս անուն-ազգանունը հանել են նոր ստեղծվելիք հակակոռուպցիոն դատարանում աշխատել ցանկացող դատավորների ցանկից: Նոր ստեղծվելիք դատարան է ցանկանում գնալ նաեւ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մկրտչյանը, որը դատավոր է նշանակվել 2019 թվականին:
Ի դեպ Մկրտչյանը նախկին զինվորական է: Պաշտպանության նախարարությունում աշխատել է 1996-2012 թվականներին, ապա 2012-2017 թվականներին պաշտոնավարել է որպես ՀՀ ոստիկանության զորքերի իրավական ապահովման բաժանմունքի պետ, 2017-ին վերադարձել է ՊՆ՝ որպես իրավաբանական վարչության պետի տեղակալ։
Ք.Մ.