Գիտատեխնոլոգիական կենտրոնից գողություններ կատարած անձինք հայտնաբերվել են. գողոնն արդեն տեղափոխել էին Սյունիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 12-ի առավոտյան օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ Ազատության պողոտայի գիտատեխնոլոգիական կենտրոնից գողություն անելիս հանցագործներից մեկին բռնել են:

Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնի քրեական հետախույզների և ՊԾ Երևանի գնդի ոստիկանների արագ արձագանքման շնորհիվ րոպեներ անց կասկածվողներից մեկը՝ հենց դեպքի վայրից, մյուսը՝ Ազատության պողոտայից բերման ենթարկվեցին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք, ևս երկու հանցակցի հետ, որոնց ինքնությունը պարզվում է, փետրվարի 7-ից 9-ը նշված կենտրոնից գողացել են երեք օդորակիչ ու մալուխ: Օդորակիչները վաճառել էին, իսկ մալուխը Խարբերդի տարածքում այրել էին, առանձնացրել պղինձն ու հանձնել գունավոր մետաղների ընդունման կետ:

Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները պարզեցին նաև, որ գողոնը տեղափոխել էին Սյունիքի մարզի մի բնակչի մեքենայով, որը նույնպես հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց: Բացի այդ, պարզվել է, որ հանցավոր խմբի անդամները հունվարի 31-ին նույն կենտրոնից գողացել են 20 մետր պղնձե խողովակներ, 30 մետր մալուխ, 4 էլեկտրական սղոց, 5 էլեկտական շաղափ, 2 զոդման սարք և 2 բենզասղոց:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Բերման ենթարկված անձինք տվել են խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել: Նրանց բնակարանների խուզարկությամբ գողոնը մասամբ հայտնաբերվել է:Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս