Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը ոչ թե քթի մեջ, այլ աղեստամոքսային համակարգում կարող է «բնակվել»: Այս մասին գրում է The Sun պարբերականը՝ հղում անելով «ZOE Covid Symptom Study» ընկերության պրոֆեսոր Թիմ Սպեկտորին:
Նրա խոսքերով՝ «Օմիկրոնով» վարակվածները կարող են աղեստամոքսային համակարգի խաթարումներ ունենալ հետևյալ 6 ախտանշաններով՝ փորացավ, փքվածություն, զկռտոց, ստամոքսի այրոց, փորլուծություն, սրտխառնոց:
«Գիտենք, որ կորոնավիրուսը կարող է օրգանիզմի տարբեր մասերում լինել, «Օմիկրոնի» դեպքում այն կարող է նաև ստամոքսը «գրոհել»,- ասել է մասնագետը:
Ս. Վ.