Ընկուզեղենի սիրահարներն ավելի շատ են խմում, բայց ավելի քիչ են մահանում սիրտ-անոթային հիվանդություններից, շաքարախտից ու քաղցկեղից՝ հայտնաբերել են ամերիկացի գիտնականները՝ վերլուծելով 30 տարիների ընթացքում կուտակված վիճակագրական տվյալները: Կյանքի տեւողության ու ընկուզեղենի օգտագործման միջեւ գիտնականներին անմիջական կապ գտնել թեեւ չի հաջողվել:
Փորձենք հասկանալ, թե ինչ է ասում ժամանակակից բժշկությունն ընկուզեղենի օգտակարության մասին:
Ընկուզեղենի օգտակարության վերաբերյալ նորագույն հրապարակումներից մեկն հանդիպում ենք New England Journal of Medicine ամսագրում:
Հետազոտողներն ուսումնասիրություններ են անցկացրել 76 464 կանանց ու 42 498 տղամարդկանց շրջանում: Նրանք բոլորն էլ աշխատել են առողջապահության ոլորտում ու մասնակցել սոցհարցումների 30 տարիների ընթացքում եւ ներկա պահին նրանց առողջության մասին հայտնի է գրեթե ամեն ինչ՝ նրանց մոտ մինչ այժմ գրեթե չեն հայտնաբերվել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են քաղցկեղ, սրտի հիվանդություններ եւ այլն:
Իհարկե, կա ընկույզների կամ ընդեղենի մեծ բազմազանություն ինչպես բուսաբանական, այնպես էլ դիետիկ տեսակետից: Նրանք, ովքեր կերել են ընդեղեն ամեն օր, ավելի շատ են օգտագործել միրգ ու բանջարեղեն, ի տարբերություն նրանց, ովքեր իրենց սննդակարգում ընդեղեն գրեթե չեն օգտագործել:
Ինչ վերաբերում է վատ սովորություններին, ապա «սկյուռներն» 2,5 անգամ ավելի շատ են ալկոհոլ օգտագործել, թեեւ ծխել են նրանք 1,5 անգամ ավելի քիչ, դրա հետ մեկտեղ նրանք ավելի քիչ են հիվանդացել քաղցկեղով, սրտի ու թոքերի հիվանդություններով, ինչպես նաեւ 2-րդ տիպի շաքարախտով:
Սննդամթերքների ու դեղորայքի որակի վերահսկողությամբ զբաղվող ամերիկյան ընկերությունը (FDA) 2003 թ-ից պաշտոնապես խորհուրդ է տվել օգտագործել ընդեղենը որպես պրոֆիլակտիկ միջոց՝ օրական օգտագործելով 43 գրամ ընկուզեղեն՝ նախապատվությունը տալով հունական ընկույզին, նուշին:
Հետազոտություններից մեկի համաձայն՝ 6 ամսվա ընթացքում օրական 6 ընկույզի օգտագործումը կարող է արյան մեջ իջեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը 10 տոկոսով եւ 18 տոկոսով ավելացնել «լավ» խոլեստերինի մակարդակը:
Իհարկե, պետք է հաշվի առնել, որ ընկույզներն ունեն բարձր կալորիականություն, դրա հետ մեկտեղ դրանք վիտամինների, հանքանյութերի ու բջջանյութի հրաշալի աղբյուր են հանդիսանում, նաեւ պարունակում են հակաօքսիդանտներ:
Ընդեղենի եւս մեկ օգտակար հատկանիշ՝ դրանք նորմալացնում են աղիների աշխատանքը:
Թեեւ պետք է նշենք, որ ընկուզեղենը տարբեր մարդկանց մոտ ալերգիկ ռեակցիաների պատճառ կարող է դառնալ:
Այս ամենից կարելի է օգտակար եզրահանգում կատարել՝ աշնանային ու ձմեռային երեկոներն արժե անցկացնել ընկուզեղեն «կրծելով», բայց՝ չափի մեջ…