
Նախնական տվյալներով՝ Դոնեցկում ուժայինների նախաձեռնած կրակոցների հետևանքով խաղաղ բնակիչ է վիրավորվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում ԿԺԴՀ ներկայացուցչությունը։
«Ըստ նախնական տեղեկությունների՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրադադարի խախտման պատճառով վիրավորվել է Դոնեցկի արվարձաններում ապրող խաղաղ բնակչուհին: Մանրամասները ճշտվում են»,-լրագրողներին հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը: