Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 16-ին Գեղաշեն գյուղի տներից մեկում հայտնաբերվել և Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Գեղամ Հ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 15-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: