Մարտի 1-ից հակահամաճարակային սահմանափակումները կմեղմանան։ Այս պահին հստակ չէ, սակայն, թե ինչ մեղմացումների մասին է խոսքը։
Նշենք, որ այժմ գործում են փակ տարածքներում դիմակ կրելու, աշխատող քաղաքացիների պատվաստման և հանրային վայրեր այցելելիս պատվաստման հավաստագիր կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու պահանջները։ Թե սրանցից որոնք կհանվեն, դեռ պարզ չէ։
Եվ չնայած առկա խստացումներին, պատվաստման տեմպերը ոչ թե ավելացել են, ինչպես սպասում էր առողջապահության նախարարությունը, այլ նվազել։
Հավելենք, որ առողջապահության նախարարության փոխանցմամբ, այս պահին ծանր վիճակում է գտնվում 613, ծայրահեղ ծանր՝ 152 վարակակիր, ևս 59 մարդ միացված է թոքերի օդափոխման սարքավորումներին:
Ն. Հ.