ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է». Եվրախորհրդարանի ուշագրավ զեկույցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Եվրոպական խորհրդարանն ընդունել է «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության» 2021 թվականի զեկույցը, որում կան Արցախյան հակամարտությանը վերաբերող դրույթներ:

Մասնավորապես, հոդված 42-ում Եվրոպական խորհրդարանը ճանաչում է Արցախյան խնդրի կարգավորման միայն մեկ ձեւաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, և շեշտում է կարգավորման 3 հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ընդգծենք՝ նման կարեւոր ձևակերպում միջազգային լուրջ ատյաններում գրեթե մեկ տարի չէր եղել:

ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է տարածքային ամբողջականության, ինքնորոշման և իրավահավասարության, ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափը:

Եվրոպական խորհրդարանը զեկույցում կոչ է անում լիարժեքորեն կյանքի կոչել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հիմքում ընկած՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Զեկույցում անդրադարձ է կատարվում տարածաշրջանային իրավիճակին, ընդգծվում Հարավային Կովկասում Եվրամիության և անդամ երկրների ներգրավվածության ընդլայնման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանի կայունության և բարգավաճման, ինչպես նաև տարածաշրջանային ուժերի ազդեցությանը և միջամտությանը հակազդելու համար:

Բացի այդ, ընդգծվել է նաեւ պատերազմից հետո մնացած ռազմագերիների վերադարձի համար ճնշումներ գործադրելու հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս