Հայաստանում փետրվարի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1417 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 413295 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2851836 վերջին մեկ օրում` 5659 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 17239 պացիենտ: Մեկ օրում նվազել է 1435-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 386193 անձ` վերջին մեկ օրում 2825 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 25 քաղաքացի, մահացածների թիվը 8278 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1585 է: