ArmLur.am-ին մանրամաներ են հայտնի դարձել այսօր Աջափնյակում 24-ամյա երիտասարդ տղայի մահվան դեպքից: Մասնավորապես մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մահացած երիտասարդն աշխատել է ոստիկանության քրեական հետախուզության և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչության հատուկ ջակտայինների բաժնում: Ասել է, թե նախկին ոստիկան է եղել: Նա աշխատել է նաև Աբովյան փողոցի 3 կոտորակ 1 հասցեում գործող Մամբա ակումբում որպես անվտանգության աշխատակից:
Ավելին ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակից է եղել եւ մեծ ջանասիրություն է ցուցաբերել: Արդյոք երիտասարդը ինքնասպան է եղել, թե նրան սպանել են, իրավապահները պարզում են: Ի դեպ տղային հայտնաբերել են ծնողները, ովքեր լսել են կրակոցի ձայնը, մտել են սենյակ եւ տեսել են իրենց որդուն այդ վիճակում:
Հիշեցնենք, որ shamshyan.com –ը գրել էր, որ փետրվարի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ժգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Սպորտի փողոցի տներից մեկում դի կա։ Արդյունքում իրավապահները փրկարարները նշված տան հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել են 24-ամյա Վաղինակ Ա-ի դին՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով։ Նրա կողքին հայտնաբերվել է որսորդական հրացան։ Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:
Ք.Մ