«Օսկարի» մասնակիցներից կպահանջվի COVID-19-ի դեմ պատվատման վկայական կամ բացասական թեստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օսկար» մրցանակաբաշխության բոլոր մասնակիցները պետք է պատվաստված լինեն կորոնավիրուսի դեմ կամ ունենան բացասական PCR թեստ։ Հինգշաբթի օրը՝ փետրվարի 17-ին, հայտնում է New York Times-ը՝ հղում անելով Ամերիկյան կինոակադեմիայի աղբյուրներին։

Նշվում է, որ միջոցառմանը հրավիրված է եղել մոտ 2,5 հազար հյուր։ Միևնույն ժամանակ, պատվաստման կամ թեստավորման պահանջը կանդրադառնա ինչպես հյուրերի, այնպես էլ մրցանակների թեկնածուների վրա:

Հրապարակման համաձայն՝ թեկնածուները և նրանց հյուրերը, որոնք կտեղակայվեն Dolby Theatre-ի առաջին հարկում, կազատվեն դիմակներ օգտագործելուց՝ այցելուների միջև բավարար հեռավորության պատճառով։ Միջանցքում հնարավոր կլինի լինել միայն դիմակով, քանի որ նստատեղերը տեղադրված են իրար մոտ։ Dolby Theatre-ում տեղավորվում են 3317 մարդ:

«Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա Լոս Անջելեսում, մարտի 28-ի գիշերը։ Այս տարի կինոմրցանակաբաշխությունը վարելու են ստենդ-ափ կատակերգու Էմի Շումերը, ինչպես նաև դերասանուհիներ Ռեգինա Հոլը և Վանդա Սայքսը։

Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ մրցանակաբաշխության ժամանակ առաջին անգամ լավագույն ֆիլմը կընտրվի հանդիսատեսի կարծիքով։ Քվեարկությունը տեղի կունենա Twitter-ում մինչև մարտի 3-ը։ Միաժամանակ կարող եք ընտրել այն ֆիլմերը, որոնք չեն ընդգրկվել մրցանակի հավակնորդների ցանկում։




Լրահոս