
Երեւանի “Դվին” հյուրանոցի սեփականատիրոջ հետ 2004-ին կնքված պայմանագրում պարտավորություններ նախատեսված չեն եղել, բացի այն հանգամանքից, որ նա պետք է կատարի 10 մլն դոլարի ներդրում,- այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:Նրա խոսքով՝ հյուրանոցի սեփականատերը վերջերս պարտավորագիր է ստորագրել, որի համաձայն՝ մինչեւ 2014- ն պետք է կատարի նշված ներդրումները, ,իսկ չկատարելու դեպքում կվճարի դրանց 12%-ի չափով տուգանք: Նա նաեւ անդրադարձավ Երեւանի կայարանամերձ հրապարակի կիսակառույց հյուրանոցի ճակատագրին` աելով, որ այն վաճառվել է աճուրդով եւ որևէ պարավորություն չի ենթադրում: Ըստ Սահակյանի, այդ հյուրանոցի սեփականատիրոջ կողմից շինարարության ավարտին պետք է հետամուտ լինի Երեւանի քաղաքապետարանը: Սահակյանը հույս հայտնեց, որ խնդիրը կլուծվի, քանի որ քաղաքապետը մի քանի ամիս առաջ հանդիպել է “Սեւանի” սեփականատիրոջը: