ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տաքսիներից սկսել են քիչ օգտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` նախորդ տարի Հայաստանում ՝ուղեւորափոխադրումները աճել են 54 տոկոսով: Նախորդ տարի ավելացել են ավտոմոբիլային փոխադրումների ծավալները 49.7 տոկոսով: Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաեւ տաքսիները, որոնց միջոցով իրականացված ուղեւորափոխադրումների ծավալները 2020-ի համեմատ, զգալի նվազել են` 9.2 տոկոսով: Այսինքն` նախորդ տարի տաքսիներից օգտվել է 2 մլն 10 հազար մարդ: Մանագետները սրան եւս բացատրություն ունեն. բանն այն է, որ Հայաստանում շեշտակի ավելացել է ավտոպարկը: Մեր հանրապետությունում վերջին ամիսների ընթացքում գրեթե յուրաքանչյուր ընտանիք զբաղված է մեքենա ներկրելով: Փոխարենը 2.7 անգամ ավելացել են ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ծավալները, հիմնականում զբոսաշրջիկների, նաեւ Հայաստանից արտագաղթածների հաշվին:

ArmLur.am-ը պարզեց, որ աճել են էլեկտրատրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալները 63.8 տոկոսով: Խոսքը Երեւանի մետրոյի մասին է: Իսկ մետրոյով ուղեւորափոխադրումների ծավալների աճն էլ, հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ մայրաքաղաքում խցանումներ են, իսկ մետրոյի դեպքում չկա նման խնդիր:

Ս.Հ.




Լրահոս