Իրավապահ համակարգի համար շարունակում է առեղծված մնալ Կապանում ամուսինների մահվան հանգամանքնեը: Բանն այն է, որ վերջիններս բավականին հարգված ամուսիններ են եղել եւ ունեցել են երեխաներ, որոնք արտերկրում են: Ի դեպ, ArmLur.am-ի տեղեկություններով առեղծվածը մնում նաեւ այն, որ վերջիններիս պայուսակում անգամ գումար է եղել եւ այն գողացված չի եղել, ուստի իրավապահ մարմինները փորձում են նշանակված փորձաքնությունների միջոցով հասկանալ, թե ամուսինները իրե՞նք են ինքնավնասման գնացել, թե նրանց սպանել են: Փաստ է մեկ բան, որ ներկայումս նախաքննական մարմինը քրեական գործը հարուցել է սպանության հատկանշիներով:
Հիշեցնենք, որ 20222 թվականի փետրվարի 14-ին ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրությունէր տարածել նշելով, որ որոնվում են անհայտ կորած ամուսիններ:
Արդյունքում հաջորդ օրը փետրվարի 15-ին ամուսինները հայտնաբերվեցին Կապանի Կարմրաքար բնակավայրի կիսաքանդ ակումբի տարածքում՝ այրված վիճակում: բակում հայտնաբերել են իգական սեռի՝ մարմնի մակերևույթի գերակշիռ մասն այրված, ինչպես նաև մեկ այլ, անհայտ սեռի և տարիքի մարդու այրված դիեր: Դիակների շրջակայքում հայտնաբերվել է նաև երկու պայուսակ, որոնցից մեկի մեջ եղել է բջջային հեռախոս, պլաստմասե շշեր, երկու ապակյա օղու շիշ, գումար և այլ առարկաներ:
Քրեական գործով ստացվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հանձնարարություն է տրվել հետաքննական մարմնին՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ք.Մ.