Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ հանդիպում է անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օպերատիվ հանդիպում է անցկացրել Անվտանգության խորհրդի անդամների հետ, որի հիմնական թեման եղել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացումը։ Այս մասին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պուտինը օպերատիվ հանդիպում է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ»,- ասել է Պեսկովը։

Ի թիվս այլ հարցերի, Պեսկովի տեղեկացմամբ, քննարկվել է նաև հայրենական արդյունաբերության բարձր տեխնոլոգիական ոլորտների զարգացումը, ասաց նա։

«Իհարկե, խոսվել է նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ շեշտը դնելով աճող լարվածության վրա, որն, ի դեպ, բավականին հրահրված է դրսից։ Մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ռուսաստանի անվտանգության երաշխիքների թեմայի շուրջ՝ հաշվի առնելով այն փաստաթուղթը, որը երեկ հանձնվել է մեր արևմտյան հակառակորդներին»,- հավելել է Պեսկովը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ նրանց մանրամասն տեղեկացրել է այս շաբաթ իր միջազգային շփումների մասին․ լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պուտինը մանրամասն տեղեկացրել է հանդիպման մասնակիցներին օտարերկրյա գործընկերների հետ իր շփումների մասին՝ թե՛ առերես, թե՛ հեռախոսով, որոնք տեղի են ունեցել անցած շաբաթվա ընթացքում, որը շատ ու շատ հարուստ էր այդ շփումներով», – ասել է Պեսկովը լրագրողներին։




Լրահոս