
Փետրվարի 16-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողներն ապօրինի պահվող զենք են առգրավել:
Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:
Քրեական հետախույզները օպերատիվ ճանապարհով տեղեկություններ են ստացել, որ Կողբ գյուղի 25-ամյա մի բնակիչ անօրինական զենք ունի։
Նույն օրը նրա վագոն-տնակում հայտնաբերվել է օդամղիչ հրացան՝ ձևափոխված և հարմարեցված 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար:
Հրացանն առգրավվել և ուղարկվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության փորձաքրեագիտական ստորաբաժանում:
Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: