![](https://armlur.am/wp-content/uploads/2022/02/untitled_59.thumb_.jpg)
Wizz Air ավիաընկերությունը հունիսի 22-ից մեկնարկելու է Լառնակա- Երևան- Լառնակա չվերթերը:
«Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին:
Ավիաընկերության Հռոմ- Երևան- Հռոմ երթուղով չվերթերը կմեկնարկեն սույն թվականի սեպտեմբերի 5-ից և կիրականացվեն երկուշաբթի և ուրբաթ օրերին:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: