
Փետրվարի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Նարեկ Բաբայանին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Նարեկ Բաբայանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Սակայն նկատենք, որ մարզպետի տեղակալին ազատել են նոր պաշտոնի նշանակելու համար: Մեր ձեռքում է հայտնվել նրա նոր պաշտոնի նշանակման որոշումը: Նարեկ Բաբայանը Զանգեզուրի կոմբինատում նշանակվել է Տիգրան Ավինյանի պաշտոնում:
Ք.Մ.