Կորոնավիրուսի թվերն աշխարհում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոմավիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 միլիոն 850 հազար 127 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:

Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է  78 միլիոն 269 հազար 443 COVID-19-ով ախտահարված, իսկ վիրուսով վարակվելու հետեւանքով մահացածների թիվը երկրում հասել է 931 հազար 741260-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 42 միլիոն 780 հազար 235440-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել է 510 հազար 905 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 27 միլիոն 940 հազար 119 հիվանդացած, նրանցից մահացել է 642 հազար 156 մարդ:




Լրահոս