Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է հեռախոսազրույցներ ունենալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին Reuters-ին հայտնել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը:
«Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մտադիր է շաբաթ օրը (խմբ.- փետրվարի 19-ին) հեռախոսազրույց ունենալ Ուկրաինայի նախագահ Զելենսկիի, իսկ կիրակի (խմբ.-փետրվարի 20-ին)՝ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ»,- հայտնել է աղբյուրը: