Փետրվարի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1469 նոր դեպք, իրականացվել է 5879 թեստավորում: Առողջացել է 2587 քաղաքացի, գրանցվել է մահվան 30 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 414 764 դեպք, որոնցից 388 780-ն՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 16 088 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8308 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 857 715 թեստավորում: