Այսօր՝ փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը: Այն սահմանվել է 2008-ին` Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ: Փետրվարի 19-ը պատահական չէ ընտրված. 1869թ. այս օրը ծնվել է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանը:
Ըստ ավանդույթի՝ այսօր պետք է գրքեր նվիրել գրադարաններին, ընկերներին, մտերիմներին:
ArmLur.am-ը օրվա առթիվ զրուցել է քաղաքացիների հետ, պարզելու համար, թե ինչ գիրք են նվիրելու այսօր եւ ինչ կարող են ասմունքել Հովհաննես Թումանյանից:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան