Մեծ Բրիտանիան G7-ի և ԵՄ-ի հետ համաձայնեցրել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ՝ Ուկրաինա ներխուժելու դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հայտնել է, որ Միացյալ Թագավորությունն արդեն համաձայնեցրել է Մեծ յոթնյակի (G7) և Եվրամիության գործընկերների հետ՝ Ուկրաինա ռազմական ներխուժման դեպքում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին նա հայտարարել է գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցում։

«Մենք պետք է ուժ ցուցաբերենք՝ աջակցելով Ուկրաինային: Մենք պետք է ապահովենք, որ արտակարգ իրավիճակի դեպքում պատրաստվի պատժամիջոցների կոշտ փաթեթ: Մենք արդեն համաձայնեցրել ենք այդ պատժամիջոցները G7-ում և ԵՄ-ում մեր դաշնակիցների, այդ թվում՝ Գերմանիայի հետ», – ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը:

Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Միացյալ Թագավորությունը տնտեսական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային, ինչպես նաև աջակցություն՝ կիբերանվտանգության ապահովման համար, Միացյալ Թագավորությունը պաշտպանական զենք է մատակարարել Կիևին և օգնում է ուկրաինացի զինվորների վերապատրաստմանը։




Լրահոս