
Գյումրիում այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 10:45-ի սահմաններում զինծառայողներ տեղափոխող Ուրալ մակնիշի մեքենան, Գյումրու Տերյան փողոցում, Ստամբուլի շուկա կոչվող տարածքում, չկարողանալով ժամանակին արգելակել, բախվել է Ավտոտեխսպասարկման դիմաց կանգառած Գազ 24 մակնիշի ավտոմեքենային, հարվածն այնքան ուժգին է եղել, որ մեքենան մոտ 10 մետր թռչել է, եւ բախվել է մեկ ալ ավտոմեքենայի` վազ 21.06-ին:Բարեբախտաբար հարվածի ժամանակ, Գազ 24-ի վարորդը մեքենայի մեջ չի եղել, վնասը միայն նյութական է եղել, զինծառայողները եւս չեն տուժել: Դեպքի վայրում աշխատել են ինչպես ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, այնպես էլ ռազմական ոստիկանության ներկայացուցիչները:Հատկանշական է, որ դեպքի վայր այդպես էլ չժամանեցին ներկայացուցիչներ ապահովագրական ընկերություններից:Դեպքի մանրամասները ճշտվում են: Կատարվածի վերաբերյալ պարզաբանումներ տալ վերը նշված աշխատակիցները չցանկացան: Աղբյուրը` lragir.am :