ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատերազմից հետո բանակի մեջքը չի ուղղվել. Փաշինյանի իշխանությունը խելք ու կամք չունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

44-օրյա ատերազմից շուրջ տարիուկես անց հայկական զինված ուժերը չեն կարողացել մեջքը ուղղել: Ռամական փորձագետ Կարեն Վրթանեսյանը չի նկատել, որ այս ժամանակահատվածում բանակում հետևողական ու համակարգված աշխատանք տարվի այդ ուղղությամբ: Ըստ նրա՝ մեր կյանքն այսօր կախված է Ռուսաստանի քաղաքական իրավիճակց, ու այժմ որպեսզի կարողանանք ինքնուրույն ինչ-որ բան որոշել կամ գիշերը հանգիստ քնել, ապա պետք է նորմալ, մարտունակ բանակ ունենանք:

Ռազմական փորձագետն ահազանգում է՝ երբ քո դիմաց թշնամական երկու պետություն է կանգնած, որոնք որպես մեկ միավոր են հանդես գալիս քո դեմ պայքարում, իսկ մենք ինքնապաշտպանական խմբակներով ենք փորձում պայքարել նրանց դեմ, ապա դա խոսում է մեր ներկա իրավիճակի խիստ վատթար լինելու մասին: Մեր զրուցակիցը ցավալի մեկ այլ հանգամանքի վրա էլ է ուշադրություն հրավիրում:
Պատերազմից հետո բանակի վերազինման կամ, այսպես ասած, մեջքն ուղղելու մասին խոսելիս՝ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը նշում է՝ բանակն ինքնամփոփ մարմին չէ, այն կոշտ ու միևնույն ժամանակ բավական նուրբ օրգանական խնդիրների համադրություն է, միահյուսվածք, որին պետք է խելքով ու կամքով վերաբերվել:

Ինչ վերաբերում է տեսակետին, թե 44-օրյա պատերազմից հետո Արցախի պաշտպանության բանակում իրականացված փոփոխությունները մի քանի քայլով առաջ են Հայաստանում առկա վիճակից, ապա ՊՆ նախկին փոխնախարարը շեշտում է՝ Արցախի պաշտպանության բանակը վերակազմավորման հետևանքով այժմ բոլորվին այլ միջավայրում բոլորովին այլ խնդիր է լուծում:

Ռազմական փորձագետ Վրթանեսյանը, նույն հարցին խիստ լակոնիկ է արձագանքում` տեսակետի հետ համաձայն չէ։

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս