«Ես ունեմ ուրիշ առաջարկ, եւ պատրաստ եմ այդ առաջարկը հանրայնացնել այստեղ: Եթե ուզում ենք ունենալ անաչառ նախագահ, ապա լավագույն տարբերակն այս պահին, երբ ազգը բեւեռացված է, երբ ուղղակի մարդ է պետք, որը կկարողանա ինչ-որ տեղ կամուրջներ փնտրել եւ փորձել միավորել մեր ազգին, մեր ինքնությունը ինչ-որ տեղ պահպանել, լավագույն տարբերակը հայ առաքելական եկեղեցու որեւէ հարգանք վայելող սրբազանը կլիներ Ասյ օրհասական պահին նման թեկնմածուն կլիներլավագունը»-Այս մասին փետրվարի 17-ին կայացած ասուլիսին ասել է ՀՀ երկրորդ նապագահ Ռոբերտ Քոչարյանը:
Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ առաջադրել է նախագահի պաշտոնում Վահագն Խաչատրյանին:
Այսօր ArmLur.am-ը հարցում է իրականացրել Երեւանի փողոցներում պարզելու համար, թե ինչ են այս մասին մտածում քաղաքցիները:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան