Ոստիկանության ծառայողները փետրվարի 18-ին, ժամը 23.10-ին, Սարյան փողոցում հայտնաբերել և Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 28-ամյա Տիգրան Կ.-ին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Տղամարդը 2021 թ. դեկտեմբերի 7-ից Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: