Դոնեցկում իրավիճակը հանգիստ է՝ չնայած իշխանությունների կողմից հայտարարված տարհանմանը և շփման գծում իրավիճակի վատթարացմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Քաղաքում բաց են սննդի օբյեկտներն ու առևտրի կենտրոնները։
Հիշեցնենք՝ ուրբաթ օրը Լուգանսկի և Դոնեցկի ղեկավարներ Լեոնիդ Պասեչնիկը և Դենիս Պուշիլինը հայտարարեցին հանրապետությունների բնակիչներին Ռուսաստանի Ռոստովի մարզ տարհանելու մասին՝ ռազմական գործողությունների աճող սպառնալիքի պատճառով։