Փետրվարի 25-ին՝ ժամը 14:00-ին, հրավիրվել է դատավորների արտահերթ ընդհանուր ժողով։
«Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահի 2022 թվականի փետրվարի 18-ի թիվ 04-Ա հրամանի համաձայն՝ 2022 թվականի փետրվարի 25-ին՝ ժամը 14:00-ին, հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների արտահերթ ընդհանուր ժողով՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքում»,– ասվում է հաղորդագրության մեջ։